ԱՄՆ-ի և Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները բանակցություններ են ունեցել վրացական կողմի՝ զենք գնելու հարցով: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ֆրեդերիկ Հոջեսին:
«Ես տեղյակ եմ այն մասին, որ անցյալ շաբաթ Վաշինգտոնում զենք գնելու վերաբերյալ բանակցություններ են կայացել: Կարծում եմ, որ իմ կողմից նպատակահարմար չէ խոսել այն հանդիպման մասին, որը տեղի է ունեցել իմ երկրի և Վրաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների միջև»,- ասել է գեներալը՝ Թբիլիսիում:
Միաժամանակ, Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն հայտարարել է, որ նոր պաշտպանության նախարարը պետք է շարունակի բանակցությունները տարբեր երկրների հետ՝ զենք և մարտական համակարգեր մատակարարելու հարցում: