ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռներն ամենօրյա թռիչքներ են իրականացնում դեպի այն օդանավակայանները, որոնք գտնվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հսկողության տակ, և գրոհայիններին գումար, սննդամթերք ու զենք են մատակարարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին գրու մ է «Ֆրանսնյուս»-ը' հղում կատարելով Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադի խոսքերի վրա:
«Մենք տեղեկություն ենք ստացել այն մասին, որ ամերիկյան ինքնաթիռները պարբերաբար այցելում են ԻՊ-ի տիրապետության տակ գտնվող օդանավակայաններ»,-հայտարարել է Հասան Ֆիրուզաբադին:
«ԱՄՆ-ը չպետք է ԻՊ-ին զենք մատակարարի, այնուհետև ներողություն խնդրի և հայտարարի, որ դա սխալմամբ է արել: Ամերիկացիներն ասում են, որ ցանկանում են պայքարել ԻՊ-ի դեմ, բայց մենք ոչ մի կոնկրետ գործողություն չենք տեսել»,-ասել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը:
Հասան Ֆիրուզաբադին գտնում է, որ շատ շուտով ողջ աշխարհին կարող է պատուհասել ահաբեկչական պատերազմը: ԶՈւ գլխավոր շտաբի պետը վստահ է, որ ամբողջ աշխարհը, այդ թվում ԵՄ-ն և ԱՄՆ-ն պետք է պայքարեն ահաբեկչության դեմ, այլ ոչ թե Իպ-ին զնեք մատակարարեն: «Եթե ԱՄՆ-ն անկեղծ է ասում, որ կապ չունի ԻՊ-ի ստեղծման հետ, ապա շատ հեշտությամբ կարող է պայքարել այդ խմբավորման դեմ: Մենք հույս ունենք, որ ամերիկյան և բրիտանական կառավարությունները պայքարելու են ԻՊ-ի դեմ գոնե հանուն իրենց քաղաքացիների»,-ասել է ԶՈւ գլխավոր շտաբի պետը: