Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այս պահին նոր սպառազինություններ գնելու համար իր երկրում ոչ մի անհրաժեշտություն չի տեսնում:
«Այս պահին մենք դրա կարիքը չունենք, և այդ հարցը օրակարգում չկա»,-հայտարարել է Իվանիշվիլին' պատասխանելով ԱՄՆ-ից կամ Իսրայելից զենք գնելու Վրաստանի մտադրությունների մասին լրագրողի հարցին: Վարչապետը նշել է, որ պաշտպանության համար առավել արդյունավետ միջոց է «ճիշտ վարած դիվանագիտությունն ու քաղաքականությունը»: