Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել Է, որ երկիրը պետք Է կարողանա գոյակցել Ռուսաստանի հետ: Ինչպես նա ասել է Հանրային հեռարձակողի «Մնաս բարով, զենք» հաղորդման ժամանակ, դա հաջողվել է այլ պետությունների, ուստի դա պետք Է կարողանա անել նաեւ Վրաստանը:
«Մենք պետք է կարողանանք գոյակցել Ռուսաստանի հետ: Երբեք չի կարելի մտածել միայն սեփական շահերի մասին, եթե դու ցանկանում ես գոյակցել: Դուք պետք Է մտածես նրա շահերի մասին, որպեսզի քո կյանքը հտաքրքրական լինի նաեւ նրա համար: Դա հաջողվել Է ուրիշներին, եւ դա պետք Է կարոնանանք անել նաեւ մենք»,-նշել է Իվանիշվիլին:
Նրա խոսքով՝ «չի կարելի վիրավորել ռուսական պետությանը»: «Չի կարելի վիրավորել պետությանը: Ռուսաստանի այսօրվա քաղաքականությունը, իհարկե, ճիշտ չԷ, եւ մեծ խնդիրներ Է ստեղծում ամբողջ աշխարհի համար»,-հավելել Է Իվանիշվիլին: