Վրաստանում կատարվողը պետք է ոչ թե առաջացնի ցնծություն կամ ոգևորություն, այլ հակառակը՝ խորը մտահոգություն։ Եթե իրավիճակը սրվեց, կամ, ավելի վատ, եթե իշխանափոխություն եղավ, որի արդյունքում Վրաստանը գրեթե անխուսափելիորեն կվերածվի Ռուսաստանի դեմ պատերազմի նոր ճակատի, ապա շատ մեծ հավանականությամբ կփակվի Վերին Լարսը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը.

«Իսկ թե ինչ կլինի, եթե փակվի Լարսի ճանապարհը, որը մեր գլխավոր տրանսպորտային զարկերակներից է, կարծում եմ կարիք չկա ներկայացնելու։

Չեմ քննարկում նաև այլ՝ ավելի վատ հետևանքները։

Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև, թե ովքեր և որ խմբակներն են Հայաստանում ոգևորված աջակցում վրացի ցուցարարներին։

Դրանք նույն մարդիկ են, որոնք կողմ են Հայաստանի նոր կապիտուլիացիային Թուրքիայի և Ադրբեջանի կողմից»։