Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պետք է կարողանա գոյակցել Ռուսաստանի հետ: Այս մասին հայտնել է «Նովոստի Գրուզիան»:
«Հաջողություն, զենք» հեռուստահաղորդման ընթացքում Իվանիշվիլին հայտնել է, որ այլ պետությունների դա հաջողվել է, ուստի դա կհաջողվի նաև Վրաստանին:
«Պետական պաշտոնյաները պետք է հոգ տանեն այն մասին, որպեսզի պաշտպանեն երկիրը բոլոր տեսակի աղետներից: Մենք պետք է կարողանանք գոյատևել Ռուսաստանի հետ, և երբեք չպետք է մտածենք, որ մենք ինչ-որ մեկին խաբում ենք կամ ճնշում: Երբեք չի կարելի մտածել միայն սեփական շահերի մասին, եթե ցանկանում ես գոյակցել: Պետք է մտածես նաև նրա շահերի մասին, որպեսզի կյանքդ հետաքրքիր դառնա նաև նրա համար: Դա հաջողվել է ուրիշներին, կհաջողվի նաև մեզ: Կան բազմաթիվ նման օրինակները, որոնք մենք պետք է կրկնենք»,- ասել է Իվանիշվիլին:
Նրա խոսքով՝ «չի կարելի վիրավորել ռուսական պետությանը»:
«Չի կարելի վիրավորել պետությունը: Իհարկե, Ռուսաստանի ներկայիս քաղաքականությունը, սխալ է, և մեծ խնդիր է ստեղծում ամբողջ աշխարհում»,- նշել է Իվանիշվիլին: