վստրալիան Միացյալ Նահանգների հետ միասին հիպերձայնային հրթիռներ կմշակի, որպեսզի դիմագրավի նմանատիպ զենքեր մշակող Չինաստանին և Ռուսաստանին։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Լինդա Ռեյնոլդսը։
«Մենք կշարունակենք ներդրումներ անել և կատարելագործել մեր ունակությունները՝ ավստրալական պաշտպանական ուժերին առավել շատ հնարավորություններ տալով ագրեսիաներ դեմ պայքարելու համար», - ասել է Ռեյնոլդսը։
Նա չի նշել, թե երբ հրթիռները կգործարկվեն և որքան կարժենան։ Հիպերձայնային հրթիռներն ունակ են ձայնի արագությունից 5 անգամ ավելի մեծ արագությամբ, ճկունությամբ։
Նախորդ տարի Ռուսաստանը գործարկեց իր առաջին հիպերձայնային հրթիռները, մինչդեռ Պենտագոնը, որը փորձարկել էր նմանատիպ հրթիռներ 2017-ին, նպատակ ունի զարգացնելու հիպերձայնային հրթիռների մարտունակությունը 2020-ականների կեսերին։