ԱՊՀ-ի երկրները պատրաստվում են միասին նշել Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-ամյակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել Է ԱՊՀ-ի մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի (ՀՀՄՀ) գործադիր տնօրեն Անատոլի Իկս անովը:

 

Նա պատմել Է, որ դեկտեմբերի 16-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ-ի գիտական եւ ստեղծագործական մտավորականության համաժողովը: «Այդ համաժողովը կդառնա թվով արդեն իններորդը»,-ճշտել Է Իկսանովը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի մայրաքաղաքում կայանալիք միջոցառմանը մասնակցելու համար շուրջ 300 պատվիրակներ են հրավիրված Համագործակցության բոլոր երկրներից: Ներկայիս համաժողովի թեման՝ «ԱՊՀ-ի ընդհանուր հումանիտար տարածքի զարգացումը. համագործակցության հեռանկարները եւ ժամանակի մարտահրավերները», ենթադրում Է համագործակցության ծրագրերի քննարկումներ՝ հա շվի առնելով արդի իրողությունները եւ աշխատանքի գերակա ուղղությունների ու ձեւերի որոշումը:

 

«Պատվիրակները ծրագրում են հատուկ ուշադրություն հատկացնել Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-ամյակի տոնակատարությանը համատեղ նախապատրաստվուն եւ 2015 թվականին ԱՊՀ-ում հայտարարված Վետերանների տարվա շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին»,-նշել Է Իկսանովը: Նա հայտնել Է, որ նախնական հանդիպումը կայացել Է Կուրսկի աղեղում: Եկող տարի տոնակատարությունը տեղի կունենա ԱՊՀ-ի բոլոր երկրներում, եւ ՀՀՄՀ-ն զբաղվում Է գլխավոր հոբելյանական միջոցառումների կազմակերպմամբ: Դրանցից առաջինը նշանակված Է ապրիլի 28-ին, երբ Պոկլոննայա լեռան վրա գտնվող Հայրենական մեծ պատերազմի կենտրոնական թանգարանում կբացվի ցուցահանդես, որի ցուցադրանքում ներկայացված կլինեն ԱՊՀ-ի բոլոր երկրները: Նույն օրը կմեկնարկի Համագործակցության երկրների Հայրենական մեծ պատերազմի վետերանների համաժողովը:

 

Իկսանովը օրվա կարեւոր իրադարձություն Է համարել գիտական խորհրդի նիստը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի պատմությանը: «Այժմ Հայրենական մեծ պատերազմի շատ մեկնաբանություններ կան, եւ գիտնականներին, որոնք կմասնակցեն նիստին, հարկ կլինի միասնական, անկողմնակալ դիրքորոշում մշակել այդ հարցի նկատմամբ»,-պարզաբանել Է ՀՀՄՀ-ի գործադիր տնօրենը:

 

Պատմելով երիտասարդության հետ աշխատանքի մասին՝ նա հայտնել Է, որ օգոստոս-սեպտեմբերին Համագործակցության երկրների մայրաքաղաքներ հյուրախաղերի կմեկնի ԱՊՀ-ի երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը:

 

Վերադառնալով ԱՊՀ-ի գիտական եւ ստեղծագործական մտավորականության առաջիկա համաժողովի ծրագրին՝ Իկսանովը նշել Է, որ պրոֆիլային սեկցիաներում գիտնականները, արվեստի գործիչներն ու լրագրողները կքննարկեն պրոֆեսիոնալ գործակցության տարբեր ասպեկտներ: Հայտարարված թեմաների թվում են՝ «Երիտասարդության դերը մշակութային ժառանգության պահպանման եւ մշակութային-ճանաչողական զբոսաշրջության զարգացմնա գործում», «Գիտությունը եւ կրթությունը», «Միջմշակութային երկխոսությունը», «ԶԼՄ-ների դերը ԱՊՀ-ի տարածքում միջմշակութային երկխոսության ամրապնդման գործում»:

 

ԱՊՀ-ի մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամն ստեղծվել Է 2006 թվականին: Հիմնադրման պահից ֆոնդին անդամակցել են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը: 2008 թվականին ՀՀՄՀ-ին միացել Է Ադրբեջանը, 2014 թվականին՝ Մոլդովան: ՀՀՄՀ-ի առաքելությունը ԱՊՀ-ի երկրների համագործակցությանը նպաստելն Է կրթության, գիտության, մշակույթի, տեղեկատվության, սպորտի, զբոսաշրջության, երիտասարդության հետ աշխատանքի ոլորտում:-