Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլյան պալատում ամանորյա ընդունելության ժամանակ հայտարարել է, որ տարվա ամենակարևոր իրադարձությունը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակն է եղել:
Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Ria Novosti-ին: «Մենք անցնող տարվա ամփոփումն ենք կատարում և նախանշում ծրագրեր հաջորդ տարվա համար: Այս տարվա ընթացքում շատ կարևոր իրադարձություններ են եղել, բայց ամենանշանակալին Հայրենական հաղթանակի 70-ամյական էր»,-ասել է Պուտինը' հավելելով, որ այդ օրը նշել են «հայրերի ու պապերի հանդեպ մեծ հարգանքի զգացումով, ում անցած ուղին ոգևորում է»: