Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չի պատրաստվում զենք մատակարարել Սիրիայի ընդդիմությանը: Նման հայտարարությամբ նա այսօր հանդես է եկել Բեռլինում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ տված համատեղ մամլո խորհրդակցության ժամանակ:

«Գերմանիան առաջնորդվում է հստակ իրավական ցուցումներով, համաձայն որոնց' զենքը չի կարող մատակարարվել այն շրջաններին, որոնք ներքաշված են քաղաքացիական պատերազմի մեջ: Իհարկե, սա չի նշանակում, որ Գերմանիան հրաժարվում է կառուցողական դեր խաղալ Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելու կամ քաղաքական գործընթացների հարցում»,-ասել է կանցլերը:

Նրա կարծիքով' Ասադի վարչակազմը կորցրել է իր լեգիտիմությունը, և այժմ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել G8 խմբի շրջանակներում ընդունված հռչակագրի կատարման և Ռուսաստանի հետ համատեղ փորձել ապահովել Սիրիայում անցումային կառավարություն ստեղծելու ուղղությամբ: Նմանատիպ դիրքորոշմամբ հանդես է եկել նաև ԱՄՆ նախագհ Բարաք Օբաման, ումկարծիքով Ասադը կորցրել է իր լեգիտիմությունը և սպանում է սեփական ժողովրդին: