Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ երկրները պետք է գործեն՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմը դադարեցնելու համար, իսկ դա կարող է արվել միայն համագործակցելով Ռուսաստանի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտասահմանյան ԶԼՄ-ների:
Խոսելով Եվրոպայում փախստականների ներխոսքի խնդրի մասին, Մերկելը նշել է, որ այդ որոշման համար «կպահանջվի ժամանակ»: «Դրա համար ժամանակ կպահանջվի և շատ համբերություն: Անհնար է կարգավորել այդ խնդիրը կայացված մեկ որոշման միջոցով», ասել է կանցլերը՝ ելույթ ունենալով Բեռլինյան պատի անկման գալիք 25-ամյակի առիթով անցկացված միջոցառման ժամանակ: