Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին համոզված է, որ Սիրիայի իրադրությունը կարելի է կարգավորել մի քանի ամսում: Այդ կարծիքը, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտնել է Le Parisien թերթին տված հարցազրույցում:

 

«Սիրիան կարելի է «Իսլամական պետության» ներկայությունից ազատել մի քանի ամսում,- ասել է Սարկոզին:- Դա ընդամենը լիդերության հարց է»: «Հարկավոր է հենվել Սիրիայի հարեւան պետությունների վրա, կարգավորել երկխոսությունը Ռուսաստանի եւ Պուտինի հետ»,- հավելել է Սարկոզին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: