Եվրոպայում երկարաժամկետ հեռանկարում անվտանգությունը կարելի է ապահովել միայն Ռուսաստանի հետ։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում՝ Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգի վերաբերալ կառավարական հայտարարությամբ։

 

 

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն խաղադրույք է անում Ռուսաստանի հետ երկխոսության շարունակման վրա։

 

 

 

Նրա խոսքով՝ Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտը մնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կառուցման հիմքը։