Եվրոպայի անվտանգությունը կարող Է ապահովվել միայն Ռուսաստանի հետ համագործակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կշիժովոյում հայտարարել Է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը:

 

Լեհաստանի վարչապետ Եվա Կոպաչի հետ միասին նա մասնակցել Է «Խիզախություն եւ հաշտություն» ցուցահանդեսի բացմանը, որը նվիրված Է լեհ-գերմանական հարաբերությունների բարելավման 25-րդ տարեդարձին:

 

«Մեզ համար պատժամիջոցներն ինքնանպատակ չեն: Հարկավոր Է կարգավորել երկխոսությունը»,-հավելել Է Մերկելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: