Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը պետք է տեղի ունենա բացառապես խաղաղ ճանապարհով. հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երեքշաբթի օրը «Ամերիկայի ձայն»-ի Մոսկվայի գրասենյակին տված հացազրույցում:
«Միակ ճանապարհը բարեկամական, եղբայրական հարաբերությունների վերականգնումն է: Ոչ մի դեպում, նույնիսկ՝ բանակցությունների մակարդակում, «բռնի ուժ» բառը չպիտի հիշատակվի: Մենք պետք է կառուցենք ժողովրդավարական, տնտեսապես ուժեղ պետություն և աբխազների և օսերի մոտ մեզ հետ ապրելու ցանկություն առաջ բերենք»,-ասել է Իվանիշվիլին: