Վրաստանի իշխանությունները կստեղծեն այնպիսի հասարակություն, որ աբխազներն ու օսերը կցանկանան նրա մասը կազմել. BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրուցում հայտարարել է Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

 

«Իհարկե, սրանք հարցեր են, որոնք լուծվում են այնպիսի ձևաչափով, որտեղ ռուս և վրաց դիվանագետները փորձելու են իմաստավորել ստաղված իրավիճակի պրոբլամետիկ լինելը: Սրանք հարցեր են, որոնք լուծվելու են այն բնակչության հետ բանակցությունների ընթացքում, ովքեր մնացել են Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքում: Մենք կստեղծենք հասարակություն, ուր աբխազ և օս ազգության պատկանող մեր քաղաքացիները կցանկանան ապրել»,-ասել է Մարգվելաշվիլին:

 

Նրա խոսքերով` Վրաստանի իշխանությունները շարունակելու են Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության չճանաչման գործընթացը։