Աբխազիան և Հարավային Օսիան տրամադրված չեն հետևելու Ղրիմի օրինակին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ԱՊՀ-ի երկրների երիտասարդ դիվանագետների համաժողովում:
«Ես այդպիսի տրամադրությունների մասին չեմ լսել»,-ասել է նախարարը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Լավրովը հավելել է, որ ինքն առաջիկայում հանդիպում է ունենալու Աբխազիայի և Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարների հետ, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: