Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թիբիլովը Կրեմլում պայմանագիր են ստորագրել դաշնակցության եւ ինտեգրացման մասին: Փաստաթուղթն ստորագրվել Է երկու պետությունների ղեկավարների՝ մարտի 18-ին Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Պայմանագիրը, մասնավորապես, նախատեսում Է երկու երկրների կողմից պաշտպանության եւ անվտանգության ընդհանուր տարածքի ստեղծում, ռուս-հարավօսական սահմանի ազատ անցում, մաքսային մարմինների ինտեգրացում, ներքին գործերի մարմինների համագործակցություն, Ռուսաստանի քաղաքացիության ձեռքբերման ընթացակարգի դյուրացում եւ սոցիալական բաղադրիչ, ներառյալ կենսաթոշակների հարցերը:
Փաստաթուղթը բազային Է սոցիալական, տնտեսական եւ հումանիտար ոլորտներում, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության հարցերում ՌԴ-ի եւ Հարավային Օսիայի միջեւ փուլառփուլ ավելի սերտ համագործակցության հաստատման համար՝ պահպանելով հանդերձ Հարավային Օսիայի պետական ինքնիշխանությունը: Պայմանագիրը կնքվել Է 25 տարով՝ տասնամյա ժամկետներով երկարացնելու հնարավորությամբ: