ՌԴ-ի եւ Հարավային Օսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Դավիդ Սանակոեւը փետրվարի 18-ին Մոսկվայում պայմանագիր են ստորագրել պետական սահմանի մասին: Փաստաթուղթն ստորագրվել Է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների արդյունքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

 

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարությունում նշել են, որ պայմանագրի ստորագրումը կարեւոր քայլ Է միջպետական հարաբերությունների իրավական-պայմանագրային բազայի ձեւավորման գործում: Գերատեսչությունում նշել են, որ «նման փաստաթուղթն առանցքային նշանակություն» ունի բոլոր սահմանակից երկրների միջպետական հարաբերությունների համակարգում, եւ հույս են հայտնել, որ «այն վերջ կդնի վերջին ժամանակներս վրացական կողմի տարածած այն զրպարտություններին, թե իբր պատրաստվում Է Հարավային Օսիայի «բռնակցում», «կլանում», «միացում»:

 

ՌԴ-ի ԱԳ նախարարությունում հավելել են, որ Հարավային Օսիայի, ինչպես եւ Աբխազիայի հետ Ռուսաստանի հարաբերությունները եղել եւ մնում են իրավահավասար բարեկամ պետությունների, փոխշահավետ, փոխհարգալից գործընկերություն: