ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան նոյեմբերի 24-ին պայմանագիր են ստորագրել երկու պետությունների դաշնակցության եւ ռազմավարական գործընկերության մասին:

 

Ռուսական պետության ղեկավարի հետ Սոչիում կայացած հանդիպմանը Աբխազիայի առաջնորդը նշել Է, որ իր երկիրը երկար ժամանակ զգալի դժվ արություններ ուներ, եւ այսօր այս փաստաթղթի ստորագրմամբ կթեւակոխի նոր փուլ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Իր այցի նախօրեին Խաջիմբան հայտարարել Է, որ պայմանագրի ստորագրումը «եւս մեկ քայլ կդառնա Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման գործում»: Խոսելով այն առավելությունների մասին, որ տրամադրում Է պայմանագիրը, Խաջիմբան նշել Է. «Մենք հնարավորություն ստացանք երկարաժամկետ հեռանկարում ապահովել սեփական անվտանգությունը»:

 

«Փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում Է, որ Ռուսաստանը «ամեն կերպ կնպաստի Աբխազիայի Հանրապետության միջազգային կապերի ամրապնդմանը, ներառյալ նրան պաշտոնապես ճանաչած պետությունների շրջանակի ընդլայնումը, եւ միջազգային կազմակերպություններին ու միավորումներին Աբխազիայի Հանրապետության անդամակցելու համար պայմանների ստեղծմանը»:

 

Պայմանագրում նաեւ ասված Է, որ եթե կողմերից մեկը ենթարկվի որեւիցե պետության կամ պետությունների խմբի ագրեսիային (զինված հարձակմանը), ապա «դա որպես ագրեսիա կդիտվի նաեւ Պայմանավորվող մյուս կողմի դեմ»:

 

Այդ դեպքում կողմերը միմյանց տրամադրում են «անհրաժեշտ օգնություն, ներառյալ ռազմական, ինչպես նաեւ աջակցություն են ցույց տալիս իրենց տրամադրության տակ եղած միջոցներով կոլեկտիվ պաշտպանության իրավունքի իրականացման կարգով»: Ագրեսիան դիմագրավելու համար նախատեսվում Է ՌԴ-ի զինված ուժերի եւ Աբխազիայի զինված ուժերի միավորված խմբավորմ ան ստեղծում, որը կձեւավորվի պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում:

 

ՌԴ-ի միջոցներով պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան երեք տարվա ընթացքում կիրականացվի աբխազական բանակի արդիականացում: Բացի ադ, կկազմակերպվի Աբխազիայի զինված ուժերի պատրաստումը եւ նրանց հանդերձումը ժամանակակից զինատեսակներով:

 

Փաստաթղթի մի քանի հոդվածներ նվիրված են աբխազա-վրացական սահմանի պահպանությանը, որի ինժեներային տեխնիկական հանդերձումը պլանավորվում Է ավարտել երկու տարվա ընթացքում: Ենթադրվում Է, որ կողմերը նաեւ համատեղ կզբաղվեն այդ սահմանի պահպանությամբ:

 

Բացի այդ, պայմանագիրը նախատեսում Է ռուս-աբխազական պետական սահմանի հատման լիակատար ազատություն՝ հաշվի առնելով այն սահմանափակումները, որոնք կիրառվում են անվտանգության նկատառումներով»:

 

Պայմանագիրը կնքվում Է տասը տարի ժամկետով՝ հետագա հնգամյակներում դրա երկարացման հնարավորութամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: