Աբխազիան եւ Հարավային Օսիան տրամադրված չեն հետեւելու Ղրիմի օրինակին: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ԱՊՀ-ի երկրների երիտասարդ դիվանագետների համաժողովում:

 

«Ես այդպիսի տրամադրությունների մասին չեմ լսել»,-ասել Է նախարարը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

 

Լավրովը հավելել Է, որ ինքն առաջիկայում հանդիպում Է ունենալու Աբխազիայի եւ Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարների հետ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: