«Բռնազակցում» տերմինը, որն արեւմտյան առանձին քաղաքական գործիչների կողմից օգտագործվում Է Ղրիմի հանրաքվեի վերաբերմամբ, վիրավորանք Է ղրիմցիների համար, հայտարարել Է Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որը մարտի 21-ին մասնակցել Է Դաշնային խորհրդի արտահերթ նիստին, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:

 

Նախարարի խոսքով՝ երբ ինքը լսում Է «բռնակցում» բառը, իր մեջ ցանկություն Է առաջանում գործընկերներին առաջարկել դիտելու Ղրիմում տեղի ունեցած իրադարձությունների տեսաժապավենները նախքան հանրաքվեն, դրա անցկացման օրը եւ դրանից հետո, երբ ղրիմցիները ռուսաստանյան անձնագրեր են ստանում:

 

«Այդ ուրախությունը, անխառն երջանկությունը հնարավոր չԷ խաղալ, հնարավոր չԷ ձեւացնել, բեմադրել, ուստի, երբ այդ պայմաններում «բռնազակցում» տիպի տերմիններ են օգտագործում, ես կարծում եմ, որ դա վիրավորում Է քաղաքացիներին, վիրավորում Է կամաարտահայտման նրանց անկապտելի իրավունքը, որից նրանք լիովին օգտվեցին»,-ասել Է Լավրովը: