Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանաձևի ընդունումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը վտանգավոր է կախվածության մեջ դնել Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի քաղաքական ճակատագրին առնչվող հարցից:

 

«Մենք հաճախ լսում ենք այն փաստարկը, որ առանց Ասադի հարցը լուծելու՝ հնարավոր չէ ահաբեկչության դեմ պայքարում իսկական համակարգում ապահովել: Դա վտանգավոր տրամաբանություն է, վտանգավոր մոտեցում»,- ՌԴ ԱԳ նախարարի խոսքը մեջբերում է ՌԻԱ «Նովոստին»:

 

Նա նշել է նաև, որ Ռուսաստանը շարունակում է մնալ այն կարծիքին, որ նախագահ Ասադի ճակատագիրը կարող է որոշել միայն Սիրիայի ժողովուրդը: