Պետդուման մարտի 18-ին հայտարարություն Է ընդունել «Ղրիմի իրադրության վերաբերյալ»: Հայտարարության նախագիծն առաջադրվել Էր նախօրյակին խորհրդարանական բոլոր չորս խմբակցությունների ղեկավարների եւ պալատի խոսնակ Սերգեյ Նառիշկինի անունից, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Հայտարարության տեքստում խորհրդարանի ստորին պալատը աջակցություն Է հայտնում Ռուսաստանի հետ վերամիավորվելու Ղրիմի ժողովրդի ձգտմանը: «Ողջունելով Ղրիմի Հանրապետությունը եւ Սեւաստոպոլ քաղաքը ՌԴ-ի կազմ մտցնելու օգտին 2014 թվականի մարտի 16-ի հանրաքվեում Ղրիմի ժողովրդի կամաարտահայտումը, Պետդուման ելնում Է այն բանից, որ Ղրիմի տարածքում գործող պետական իշխանության մարմինները կպահպանեն հանրապետության միջկրոնական հաշտությունն ու լեզվական բազմազանությունը»,- ասված Է փաստաթղթում:

 

Իրենց կողմից պատգամավորները հավաստացնում են, որ անցումային շրջանում «կնպաստեն Ղրիմի սոցիալ-տնտեսական զարգացմանը եւ նրա բնակչության բարեկեցությանը»:

 

«Պետդուման կնպաստի Ղրիմի տարածքում գտնվող բոլոր անձանց անվտանգության ապահովմանը՝ անկախ նրանց քաղաքացիությունից, ազգությունից, լեզվական ու կրոնական պատկանելությունից, կօժանդակի նրանց օրինական իրավունքների ու ազատությունների պահպանմանը»,- ընդգծվում Է հայտարարության մեջ: