Ռուսաստանի նախագահի կողմից ֆինանսական շուկաների իրադրության վերաբերյալ հատուկ հայտարարություն «չի պլանավորվում»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Կոմերսանտ» թերթին հայտնել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հրատարակությունը նշում Է, որ Վլադիմիր Պուտինի տեսակետը կարող Է հնչել ոչ շուտ, քան դեկտեմբերի 18-ին նշանակված հանրագումարային մեծ մամուլի ասուլիսում: Այն, ինչպես հավաստիացրել Է Պեսկովը, կկայանա «պլանային կարգով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: