Տավուշի մարզում ևս կրքերը չեն հանդարտվում։ Սահմանամերձ Ազատամուտի բնակիչները փակել են դեպի Վրաստան տանող միջպետական ավտոճանապարհը և պահանջում են համայնքապետ Ժորա Մարտիրոսյանի հրաժարականը։
Պատճառն, ըստ ակցիայի մասնակիցների՝ չարաշահումները, կեղծիքներն են, և որ Ժորա Մարտիրոսյանը սոցիալական աջակցություն է ձևակերպել այլ մարդկանց անուններով:
ԼՈւՐԵՐ․com-ը փորձեց խոսել Ժ․ Մարտիրոսյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր հարցերին:
Նշենք, որ արդեն 3 օր է՝ Ազատամուտում բողոքի ակցիաներ են ընթանում, գյուղի դպրոցում դասադուլ է։