Եգիպտոսի քրեական դատարանը հունվարի 22-ին կալանքից ազատ է արձակել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի որդիներին՝ Ալաա և Ջամալ Մուբարաքներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, որոշումն ընդունվել է այն բանից հետո, ե րբ կոռուպցիայի մեղադրանքով գործերից մեկն ուղարկվել է վերանայման: Մուբարաքի որդիները այդ ընթացքում կլինեն տնային կալաքի տակ:
Ավելի վաղ Հոսնի Մուբարաքի և նրա որդիների դեմ մեղադրանք է առաջադրվել 2002-2011թթ.-ի ընթացքում նախագահական նստավայրի բարկարգման համար տրամադրված մոտ 18 միլիոն դոլարը յուրացնելու համար:
Մեղադրյալների փաստաբանները, Ֆարիդ ադ Դիբի գլխավորությմաբ, փորձել են ապացուցել, որ մեղադրանքի համար որևէ հիմք չկա:
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի իշխանությունը տապալվել է 2011թ.-ի հունվարին' ցուցարարների ճնշման տակ: Իշխանության տապալումից հետո Մուբարաքի դեմ բազմաթիվ մեղադրանքներ են առաջադրվել, սակայն բավարար ապացույցներ չլինելու պատճառով Մուբարաքն արդարացվել է, մնացել է միայն կոռուպցիոն գործողություններ կատարելու մեղադրանքը:
Այժմ 86-ամյա Մուբարաքը գտնվում է ռազմական հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ: