Կահիրեի դատարանը որոշում է կայացրել կալանքից ազատ արձակել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին, ում մեղադրում էին 2011-ի հեղափոխության ժամանակ ցուցարարների սպանության համար: Այդ որոշումը դատարանը կայացրել է այսօր. գրում է ИТАР-ТАСС-ը:
Ինչպես հայտարարել է դատավորը, «Մուբարաքն ազատ է արձակվում կալանքից, եթե նա որպես մեղադրյալ չի անցնում այլ գործերով»: Մուբարաքի՝ ազատ արձակման հայցը ներկայացրել էր նրա փաստաբան Ֆարիդ ադ Դիբը:
Օրենքով նախատեսված Մուբարաքի նախնական կալանքի բոլոր ժամկետներն արդեն վաղուց լրացել են, իսկ ցմահ ազատազրկման մասին որոշումը, որի հիման վրա նա բանտում անցկացրել է արդեն 1.5 տարի, չեղյալ է հայտարարվել Վերաքննիչ դատարանի կողմից:
Ներկայումս դատավորը դիտարկում է հարցը, թե հնարավոր է արդյոք այս պահին բանտի հոսպիտալում գտնվող Մուբարաքին դե ֆակտո ազատ արձակել: