Tert.am. Եգիպտական Նասր քաղաքի դատարանը վճռել է ազատ արձակել երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին, ով անմեղ է ճանաչվել ապօրինի հարստացման վերաբերյալ գործում, հայտնում է РБК-ն՝ հղում կատարելով AP-ին:
Սակայն նախկին նախագահը շարունակում է մնալ կալանքի տակ, քանի որ նրան առաջադրվել է կաշառակերության գործով 2 այլ մեղադրանք: Միաժամանակ դատախազ Տալաատ Աբդուլլան բողոքարկել է Մուբարաքին ազատ արձակելու որոշումը:
Այսօրվա նիստը տեղի է ունեցել Տորահ բանտում, որտեղ ներկայումս գտնվում է 84-ամյա Մուբարաքը: Նա ապրիլի 17-ին այդտեղ էր տեղափոխվել ռազմական հոսպիտալից: