Իսլամաբադում կամրջի վրա հզոր պայթյուն Է որոտացել այն բանից անմիջապես հետո, երբ դրանով անցել Է Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշառաֆի ավտոշարասյունը: Այդ մասին հաղորդել է «Դոոն» թերթի Էլեկտրոնային տարբերակը:

 

Քաղաքական գործիչը չի տուժել: Նա իր քաղաքամերձ տուն Էր ուղեւորվում հոսպիտալից, ուր նրան հունվարին տեղափոխել Էին սրտի ցավերով:

 

Ոստիկանությունն ահաբեկությունը որակել Է որպես մահափորձ Մուշառաֆի դեմ: Պայթուցիկ սարքի հզորությունը կազմել Է 6 կիլոգրամ տրոտիլային համարժեքով: Ռումբը դրված Է եղել ճամփեզրին:

 

Ավելի վաղ հատուկ տրիբունալը նախկին նախագահին մեղադրել Է պետական դավաճանության մեջ: Մուշառաֆին, որը Պակիստանի նախագահի պաշտոնն զբաղեցրել Է 2001-2008 թվականներին, մեղադրում են «2007 թվականի անկարգությունների ժամանակ երկրում արտակարգ դրություն մտցնելու» եւ «Սահմանադրության գործողությունը կասեցնելու» մեջ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: