Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշառաֆին պաշտոնապես պետական դավաճանության մեղադրանք Է առաջադրվել, տեղեկացնում Է «Ֆրանսպրես» գործակալությունը:

 

Պետության նախկին ղեկավարին (2001-2008) մեղադրում են 2007 թվականի անկարգությունների ժամանակ երկրում արտակարգ դրություն մտցնելու եւ Սահմանադրության գործողությունը կասեցնելու մեջ:

 

Եթե 70-ամյա Մուշառաֆի մեղքն ապացուցվի, նրան սպառնում Է մահապատիժ կամ ցմահ բանտային կալանք, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: