Ստամբուլի «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ դինքի սպանության գործով կասկածյալ Էրհան Թունջելը Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանօ որոշմամբ ազատ է արձակվել: Նման որոշում ընու նելու պատճառը եղել է այն, որ սկսել է գործել այն օրենքը, որը նախատեսում է կասկածյալերին 5 տարուց ավելի բանտում չպահել: Դատարանը, Դինքի սպանության գործով կասկածյալից բացի, ազատ է արձակել նաև ևս 13 կասկածյալների:
Հրանտ Դինքը թուրքական ազգայնական շրջանակների կողմից սպանվել է 2007թ. հունվարի 19-ին'«Ակոս» թերթի խմբագրատան առջեւ: Նրա հուղարկավորության օրը հարյուր հազարավոր մարդիկ են դուրս եկել Ստամբուլի փողոցներ' «Մենք բոլորս հայ ենք», «Մենք բոլորս Հրանտ ենք» կարգախոսներով: 2012թ. հունվարի 17-ին Ստամբուլի 13-րդ ծանր հանցագործությունների դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր է ճանաչել հանցագործությունը ծրագրելու եւ ուղղորդելու մեջ եւ ցմահ ազատազրկման դատապարել: Օգյուն Սամասթը սպանություն իրագործելու պահին անչափահա ս լինելու հիմնավորմամբ դատապարտվել է 22,5 տարվա ազատազրկման: Դատարանը որոշել էր, որ սպանությունը կազմակերպված հանցագործություն չէ եւ հանել էր ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ կասկածվող 19 անձանց ներկայացված մեղադրյանքները: Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները բողոքարկել էին թուրքական դատարանի կայացրած ամոթալի վճիռը, ինչի արդյունքում Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 2013 թվականի մայիսի 15-ին բեկանել է Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանի 2012թ. հունվարի 17-ին ընդունած վճռի այն կետը, որում նշվել է, որ Հրանտ Դինքի սպանությա ն հետեւում «զինված ահաբեկչական կազմակերպություն» կանգնած չէ: Թուրքիայի Վճռաբեկ դատարանի 9-րդ քրեական վարչությունը Հրանտ Դինքի սպանության գործով բողոքարկման վերաբերյալ հրապարակած վճռում նշել է, որ գործով անցնող մեղադրյալները ոչ թե «զինված ահաբեկչական խմբավորման», այլ «հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված» կազմակերպության անդամներ են: