Ստամբուլի Շիշլի թաղամասում երկու փողոց վերանվանվել է պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի և լրագրող Ուղուր Մումջուի անուններով:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական birgun.net-ը:
Շիշլիի քաղաքային խորհրդի մարտի 8-ի որոշմամբ' թաղամասի Ըշըք փողոցը վերանվանվել է Ուղուր Մումջուի անվանբ, իսկ Սամանյոլու փողոցը' Հրանտ Դինքի անունով:
Շիշլիի քաղաքային խորհրդի որոշումն ուղարկվել է Ստամբուլի քաղաքային խորհուրդ, որտեղ հաստատվելուց հետո պաշտոնապես կմտնի ուժի մեջ:
Պոլսահայ մտավորական, լրագրող, ստամբուլահայ պարբերականներից «Ակօս»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է թուրք ազգայնականների կողմից 2007թ. հունվարի 19-ին: