Պոլսահայ մտավորական, «Ակոս» պարբերականի երջանկահիշատակ խմբագիր Հրանտ Դինքի անունով Փարիզում վայր կանվանակոչվի:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Փարիզի քաղաքապետի՝ Եվրոպայի, միջազգային հարաբերությունների և Ֆրանկոֆոնիայի գծով տեղակալ Առնո Նգատչան:
Փարիզի քաղաքապետի տեղակալը գրել է, որ հունվարի 19-ին ոգեկոչում են 15 տարի առաջ Ստամբուլում սպանված պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի մահվան 15-րդ տարելիցը: Նա հիշեցրել է, որ Դինքն արժանացել է Oxfam Novib մրցանակի խոսքի ազատության, հայերի և թուրքերի հաշտեցման ուղղությամբ կատարած աշխատանքի համար: «Փարիզը հարգանքի տուրք կմատուցի նրա հիշատակին՝ քաղաքում նրա անունով վայր անվանակոչելով Փարիզ 13 թաղամասում»,- գրել է Նգատչան: