Ստամբուլում տեղի է ունեցել Հրանտ Դինքի անվան մրցանակի հանձնման 10-րդ ամենամյա արարողությունը:
Այս մասին հայտնում է Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակօս» պարբերականը:
Ժյուրիի կազմում եղել է նաև հայտնի ռոք երգիչ Սերժ Թանկյանը:
Ժյուրին ձայների մեծամասնությամբ մրցանակը հանձնել է Մուրադ Չելիքանին, ով 1970-ականներից մշտապես պայքարել է հանուն մարդու իրավունքների և մի քանի անգամ բանտարկվել դրա համար:
Արտասահմանից Հրանտ Դինքի մրցանակին արժանացել է Ռադյա էլ-Մութավեքելը, ով Եմենի մարդու իրավունքների պաշտպանության միության անդամ է:
Հրանտ Դինքի անվան մրցանակին արժանանում են մարդու իրավունքների պաշտպանության գործում ներդրում ունեցած անհատներ թե Թուրքիայի, թե արտասահմանյան քաղաքացիներ: