2013թ. Նոբելյան մրցանակի պարգևատրման արարողությունը տեղի կունենա այսօր' դեկտեմբերի 10-ին, Օսլոյում և Ստոկհոլմում: Այս մասին հայտնում է Նոբելյան հիմնադրամի մամլո ծառայությունը:
ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հոգեհանգստի արարողության պատճառով Ստոկհոլմում մրցանակաբաշխությանը ներկա չեն գտնվելու Շվեդիայի գահաժառանգ արքայադուստր Վիկտորյան և երկրի կառավարության ղեկավար Ֆրեդրիկ Ռայնֆելդտը: Այս նույն պատճառով բացակայելու են նաև Նորվեգիայի արքայազն Հոքոնը և կառավարության ղեկավար Էրն Սոլբերգը:
2013թ. Նոբելյան մրցանակին արժանացել է, ընդհանուր առմամբ, 13 դափնեկիր, որոնց թվում' մեկ կազմակերպություն: