Ստամբուլի Բաքըրքյոյի շրջանի համայնքապետարանը որոշել է Հրանտ Դինքի անունով փողոց անվանակոչել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ակոս» թերթը:

 

Ըստ թերթի, համայնքի ավագանու անդամները դիմել են Ստամբուլի քաղաքային խորհրդին, եւ նրանց առաջարկն արդեն ընդունվել է: Ներկայում համայնքապետարանը քննարկում է, թե որ փողոցն է անվանակոչվելու Դինքի անվամբ: Նշվում է, որ հարցը քննարկվելու է նաեւ Դինքի ընտանիքի հետ:

 

Թերթը հայտնում է, որ ավելի վաղ Դինքի անունով փողոց կոչելու առաջարկով Ստամբուլի քաղաքապետարան էր դիմել Շիշլիի համայնքապետարանը, սակայն, մերժում էր ստացել: Նշվում է, թե Բաքըրքյոյի համայնքապետարանը որոշել է, որ եթե նման արգելքի հանդիպի, Դինքի անունով իր տարածքում գտնվող մշակութային կենտրոն կկոչի: