Առաջիկայում Երևանի ավագանու հանձնաժողովները կքննարկեն նախագիծ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյանի փողոցն իրավապաշտպան, լրագրող, գրող և հրապարակախոս Հրանտ Դինքի անվամբ անվանակոչելու վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը․ «Անցած գումարման ավագանիում նույն փողոցի անվանափոխման նախագիծ բերել էր նաև Ելք խմբակցությունը, սակայն այն ժամանակ առաջարկվում էր անվանակոչել Քրք Քրքորյանի անունով, որը չընդունվեց նախորդ իշխանության կողմից….

Անաստաս Միկոյանի անունը կրող փողոց Երևանը չպետք է ունենա, այլապես դա կնշանակի, որ մենք չենք հարգում այն բազմահազար հայերի հիշատակը, որոնք գնդակահարվել են նրա ստորագրությամբ…

Դինքը ընկալվում է որպես Հայոց ցեղասպանության նոր զոհ, նրա մահվան օրը մարդիկ այցելում են Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձան:

Անաստաս Միկոյանի անվան փողոցը անվանափոխել Հրանտ Դինքի անունով կարծում եմ կլինի պատմության ճիշտ գնահատական…»։

Ավելի ուշ հրապարակած գրառմամբ Խաչատրյանը հայտնել է, որ նախագիծն իրավական խոչընդոտի պատճառով հետ է կանչվել․

«Տեղեկացա, որ նախագծում կա իրավական խոչընդոտ և նախագիծը հեղինակի կողմից ետ է կանչվել… Հուսանք առաջիկայում կջնջենք Միկոյանի անունը Երևանից…»,- գրել է նա։