Թուրքական դատարանը, որոշում է կայացրել պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի 10 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով քննել միանգամից 51 վկայի: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:
Վկաների շարքում, որոնք քննվելու են առաջիկա դատական նիստերին, տեղ է գտել նաև սպանության ժամանակ Ստամբուլի նահանգապետ եղած Մուամմեր Գյուլերի անունը:
Հրանտ Դինքի սպանությունը տեղի է ունեցել 2007-ի հունվարի 19-ին և մինչ այժմ սպանության գործը մնում է չբացահայտված:
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հունվարի 19-ին` Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցին, Թուրքիայի իշխանություններին հորդորել էր ի վերջո բացահայտել հանցագործությունը:
Կազմակերպության Գերմանիայի ներկայացուցիչ Քրիստիան Միհրը նշել է, որ ի սկզբանե եղել են առիթներ համոզվելու, որ Դինքի սպանությունը ազգայնամոլների փոքր խմբի ձեռքի գործը չէ, ինչպես վանկարկվում է Թուրքիայում, այլ պաշտոնյաների կողմից է կազմակերպված եղել: