91 տարեկանում կյանքից հեռացել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, հաղորդում է egypttoday.com կայքը:
Երկրի չորորրդ նախագահը Եգիպտոսը ղեկավարել է երեք տասնամյակ՝ մինչ 2011թ. փետրվարի 11-ի պաշտոնանկությունը:
Մուբարաքը տապալվել է «Արաբական գարնան» շրջանակում ծագած բողոքի զանգվածային ցույցերի և անկարգությունների ֆոնին:
2012թ. նրան ցմահ ազատազրկման են դատապարտել ցույցերի ժամանակ ընդդիմադիրների ուղղությամբ կրակելու հրաման տալու համար, սակայն 2017թ. մարտին դատարանը նրան արդարացրել է, և Մուբարաքն ազատ է արձակվել: