Կյանքից հեռացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը, հայտնում է France 24-ը' հղում անելով նրա ընտանիքին:
Ժակ Շիրակն 86 տարեկան էր: Նոյեմբերի 29-ին նա կդառնար 87 տարեկան:
Նա Ֆրանսիայի նախագահն է եղել 1995-2007 թվականներին: Մինչ այդ նա եղել է երկրի վարչապետն ու 18 տարի՝ Փարիզի քաղաքապետը:
Ժակ Շիրակի ծնողները ծնունդով Ֆրանսիայի Կորեզ դեպարտամենտից էին: Նրա երկու պապերն էլ եղել են ուսուցիչներ, իսկ նախնիները՝ գյուղացիներ, որոնք բնակվել են Լիմուզանում: Ժակ Շիրակը եղել է ընտանիքի միակ երեխան (նրա քույրը մահացել է վաղ տարիքում):