80 տարեկան հասակում վախճանվել Է Բուլղարիայի' ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջին նախագահը՝ Ժելյու Ժելեւը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters-ը՝ հղում անելով խորհրդարանի ներկայացուցչին:

 

«Հասարակությունը միշտ կհիշի ու կգնահատի Ժելեւի ավանդը Բուլղարիայի ժողովրդավարության եւ եվրաինտեգրացման առաջընթացում»,-ասել Է բուլղարացի քաղաքական գործիչ Ցեցկա Ցաչեւան:

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Ժելեւը նախագահ Է դարձել 1990 թվականի օգոստոսի 1-ին՝ Բուլղարիայի կողմից 1990 թվականի հուլիսի 12-ին Սահմանադրության ընդունումից հետո: Նա ընտրվել Է երկու ժամկետով՝ 1990-ից մինչեւ 1992 թվականը եւ 1992-ից մինչեւ 1997 թվականը: