87 տարեկան հասակում մահացել է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն: Այս մասին հայտնում է itar-tass-ը՝ վկայակոչելով "Эхо Москвы" ռադիոկայանը:

 

1995-ին կայացած նախագահական ընտրություններում քվեների 77 տոկոսով հաղթել է Էդուարդ Շևարդնաձեն, ով եղել է Խորհրդային Վրաստանի առաջնորդ, ապա դարձել Խորհրդային Միության արտգործնախարար:

 

2000 թվականին նախագահական ընտրություններում կրկին հաղթել է Շևարդնաձեն՝ ստանալով քվեների 82 տոկոսը: Երկու դեպքում Շևարդնաձեի ստացած քվեները կասկածի տեղիք չեն տվել: