Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը դուրս է գրվել Կահիրեի զինվորական հոսպիտալից: Այդ մասին հայտնել է Al Youm Al Sabe թերթը:
Եգիպտոսի նախկին նախագահը վերջնականապես ազատություն է ստացել այն բանից հետո, երբ մարտի 13-ին երկրի Գլխավոր դատախազությունը հավանություն տվեց կալանքից նրան ազատելուն՝ կապված ցուցարարների զոհվելուն մեղսակցության գործով Վերաքննիչ դատարանի արդարացնող դատավճռի հետ: Մինչդեռ պետութան նախկին ղեկավարի փաստաբան Ֆարիդ ադ Դիբը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Մուբարաքը դեռեւս գտնվում է հոսպիտալում: «Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, Մուբարաքը դեռեւս գտնվում է հոսպիտալում, այլ ոչ թե տանը»,-հայտարարել է դատապաշտպանը: