Աֆղանստանի կառավարությունը 244 կալանավորի է ազատել երկրի Սարի-Պուլ հյուսիս-արևմտյան նահանգի կենտրոնական բանտից: Նման որոշման հիմք է դարձել երկրի նախագահ Համիդ Քարզայի անձնական հրամանը:

 

Նախարարության տեղեկությունների համաձայն՝ կալանավորների ազատումը կիրականացվի երեք փուլով: Դրա գործողությունը տարածվում է Աֆղանստանի բոլոր ուղղիչ հիմնարկների վրա, ներառյալ Բաղրամի հայտնի բանտը: Ընդսմին ազատ կարձակվեն բոլոր այն անձինք, ովքեր թեթև և միջին ծանրության զանցանքներ են կատարել: Նշվում է, որ նրանց թվում կլինեն նաև «Թալիբանի» նախկին զինյալներ:

 

Մեկ շաբաթ առաջ Աֆղանստանի ղեկավարությունը հայտարարել էր ՆԱՏՕ-ի՝ վերջերս հայտնաբերված վեց անլեգալ բանտերի փակման և անօրինականորեն պահվող բոլոր աֆղանցիների ազատման մասին: Մարտին, չնայած ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ երկրների հակազդմանը, Բաղրամի բանտից ազատ էր արձակվել 77 կալանավոր, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: