Գվատեմալայի նախկին նախագահ Ալֆոնսո Պորտիլիոն, որն անցյալ տարի ԱՄՆ-ում հինգ տարի եւ տասն ամիս ժամեկտով բանտարկության Էր դատապարտվել Տայվանից կաշառքներ վերցնելու համար, ազատ Է արձակվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Պորտիլիոն, որին Գվատեմալան ԱՄՆ-ին Էր արհտանձնել 2013 թվականին, խոստովանել Է մեղքը Միացյալ Նահանգների բանկերի միջոցով փողերի լվացման փորձի նպատակով:

 

Դատարանում նա նաեւ ասել Է, որ Տայվանից փող Է վերցրել այն խոստման դիմաց, որ իր երկիրը դիվանագիտական հարաբերություններ կպահպանի մասնակիորեն ճանաչված պետության հետ:

 

Այդ պահին Գվատեմալայի նախկին ղեկավարն արդեն մի քանի տարի անցկացրել Էր բանտում, եւ Նյու Յորքի դատարանը հաշվի Է առել նրա կրած պատժաչափը: