Գվատեմալայի նախկին նախագահ Ալֆոնսո Պորտիլիոն, որը մեկ տարի առաջ հայրենքից արտահանձնվել էր ԱՄՆ, ամերիկյան դատարանի կողմից դատապարտվել է հինգ տարվա եւ 10 ամսվա բանտարկության՝ փողերի «լվացման» համար, տեղեկացնում է Վենեսուելայի Telesur ալիքը:

 

Պորտիլիոն նախագահի պաշտոնն զբաղեցրել Է 2000-ից մինչեւ 2004 թվականը եւ երկրից հեռացել Է գործնականում աթոռից զրկվելուց անմիջապես հետո: Նա հաստատվել Է Մեքսիկայում, բայց այդ երկրի իշխանությունները որոշել են քաղաքական գործչին հանձնել Գվատեմալային: 2008 թվականին Պորտիլիոն հարկադրված Է եղել վերադառնալու հայրենիք, որտեղ 2010 թվականին նրան կալանավորել են գանձագողության մեղադրանքով:

 

Ընթացիկ տարվա մարտին Պորտիլիոն Նյու Յորքի ֆեդերալ դատարանի առջեւ խոստովանել Է իր մեղքը կաշառքների տեսքով ստացված դրամական միջոցներն ԱՄՆ-ում «լվանալու» մեջ: Նա նաեւ համաձայնել Է ԱՄՆ-ի գանձարան վերադարձնել 2,5 միլիոն դոլար, ինչի կապակցությամբ բանտարկության ժամկետն Էապես պակասեցվել Է: «Լվացման» հոդվածով դատավճիռը կարող Էր հասնել 20 տարվա բանտարկության, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: