Իրանի նախկին առաջին փոխնախագահ Մոհամադ Ռըզա Ռահիմին Իսլամական Հանրապետության Գերագույն դատարանի կողմից 5 տարի եւ 91 օրվա ազատազրկման Է դատապարտվել պետական միջոցները վատնելու համար, ինչը նա արել Է իր պաշտոնավարման ընթացքում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՌՆԱ գործակալությանը:

 

Ռահիմիին նաեւ պարտավորեցրել են գանձարան վերադարձնել 28,5 մլրդ ռիալ (շուրջ 1,1 մլն դոլար) գումարի ունեցվածք եւ տուգանք վճարել 10 մլրդ ռիալի (շուրջ 400 հազար դոլար) չափով:

 

Սկզբնապես Թեհրանի քրեական դատարանը գործադիր իշխանության նախկին փոխղեկավարին դատապարտել Էր 15 տարվա ազատազրկման: Բայց գործի բողոքարկումից եւ վերանայումից հետո, ինչպես նաեւ պատճառված ֆինանսական վնասը ճշտելուց հետո Գերագույն դատարանը կրճատել Է այդ ժամկետը:

 

ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ Մոհամադ Ռըզա Ռահիմին Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահի պաշտոնն զբաղեցրել Է 2009-ից մինչեւ 2013 թվականը նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կառավարությունում: