Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբայրը՝ Հոսեյն Ֆերեյդունը, ով մեղադրվում է կոռուպցիայի մեջ, դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:
Դատավճիռը հրապարակվել է փակ դատական նիստի ժամանակ:
Նշվում է, որ նախագահի եղբայրն անցնում է ևս մեկ գործով, սակայն այն դեռ չի փոխանցվել դատարանին:
Ռոհանիի եղայրը, ով նախկինում ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյա է եղել, ձերբակալվել էր 2017 թվականին: Սակայն նրան այն ժամանակ գրավի դիմաց շատ արագ ազատ էին արձակել: