Աշխատանքային այցով այսօր՝ օգոստոսի 5-ին Իրան ժամանած նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Իսլամական հանրապետության նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

 

Երեկոյան նախագահ Ռոհանիի անունից պաշտոնական ընդունելություն կտրվի' ի պատիվ Թեհրան ժամանած երկրների բարձրաստիճան պատվիրակություների: Նշենք, որ Իրանի վերընտրված նախագահ Հասան Ռոհանիի երդման արարողությանը ներկա են եղել 8 նախագահներ, խորհրդարանի 19 խոսնակներ, 9 փոխնախագահներ եւ փոխվարչապետեր, 11 ԱԳ նախարարներ, 35 հատուկ ներկայացուցիչներ եւ պաշտոնատար այլ անձինք այլք: